«Ալ-Նասրը» պատրաստ է 37 միլիոն եվրո առաջարկել «Բավարիային»

Սաուդյան «Ալ-Նասր» ակումբը պատրաստ է 37 միլիոն եվրո առաջարկել «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Երկու ակումբների միջեւ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ։ Սենեգալցի ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարում պայմանագրով նախատեսված անձնական պայմանների շուրջ, պնդում է աղբյուրը։

Անցած ամառ Մանեն Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց: Գերմանական ակումբի կազմում խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։