«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Ալֆոնսո Դեյվիսի և Ռաֆայել Գերեյրոյի դիմակայության մասին։
«Ռաֆայելը բոլորովին այլ տեսակի ֆուտբոլիստ է, քան Ալֆոնսոն: Դեւիսի խաղը դրսեւորվում է արագության, դինամիկայի ու վստահության միջոցով։ Նա շատ լավ ուղու վրա է։ Կարևոր է, որ նա հաճույք և ինքնավստահություն զգա։ Մենք մեր թիմում ունենք ֆուտբոլիստների լայն տեսականի, ինչը մեզ շատ հնարավորություններ է տալիս: Ես շատ գոհ եմ Ալֆոնսոյից»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել ՄԼՍ-ի «Վանկուվեր Ուայթքեպսից» 2019 թվականին: Թիմի նորեկ Ռաֆայել Գերեյրոն մյունխենյան ճամբար է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով։