Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆա Մարինը վարձավճարով տեղափոխվել է «Ալավես»: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, հայտնում է Մադրիդի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստն անցել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական համակարգով։ Նախորդ մրցաշրջանում նա պահեստայինների կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/22 մրցաշրջանում Մարին մի քանի անգամ ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» կազմում Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի խաղերի համար, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։