«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է չորս Եվրագավաթային խաղով՝ անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
«Ռոման» որոշել է բողոքարկել 60-ամյա մարզչի որակազրկումը, սակայն չի հաջողվել։ ՈւԵՖԱ-ն մերժել է ակումբի բողոքարկումը։ Այսպիսով, «Ռոման» Եվրոպայի Լիգայի խմբային փուլի խաղերի կեսից ավելին (վեցից՝ չորսը) կանցկացնի առանց իր մարզչի։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն պատժվել է Եվրոպա Լիգայի եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղում մրցավարներին վիրավորելու համար։ Թեյլորը «Ռոմայի» ֆուտբոլիստներին յոթ դեղին քարտ է ցույց տվել։ Հանդիպումից հետո Մոուրինյոն, դժգոհ լինելով մրցավարի աշխատանքից, մարզադաշտի կայանատեղիում վիրավորել է նրան՝ բղավելով «Ինչ ամոթ է, դու սարսափելի ես» արտահայտությունը։