«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Վալյադոլիդի» աջ պաշտպան Իվան Ֆրեսնեդային, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները 18-ամյա ֆուտբոլիստին տեսնում են պաշտպանությունն ուժեղացնելու հարմար թեկնածու։ Միևնույն ժամանակ, «կապտանռնագույնները» մտադիր չեն 20 միլիոն եվրոյից ավելի վճարել նոր պաշտպանի համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պաշտպանի համար կարող է վճարել 10 միլիոն եվրո, իսկ մնացած գումարը որպես բոնուս առաջարկել։
2022/23 մրցաշրջանում Ֆրեսնեդան «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 15 մլն եվրո, Ֆրեզնեդան Իսպանիայի երիտասարդական հավաքականում (մինչև 19 տարեկան) խաղալու փորձ ունի՝ 13 հանդիպում։