Դայո Ուպամեկանո․ «Ես կպայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար»

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դայո Ուպամեկանոն խոսել է իր ապագայի մասին։

«Ես երբեք չեմ մտածել «Բավարիայից» մեկ վայրկյան հեռանալու մասին։ Ես կպայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում՝ Bild-ին հղումով։

Ուպամեկանոն «Բավարիայում» խաղում է երկու տարի (2021 թվականի ամառից)։ 2022/23 մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 60 միլիոն եվրո, ավելի վաղ «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել էր իր ապագայի մասին։