Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է ակումբում իր առաջին գոլի մասին։
«Ես ուրախ եմ։ Թիմակիցներս ստիպեցին ինձ այստեղ լիովին ապահով զգալ։ Արդյո՞ք ես գոլ խփեցի Զիդանի՞, թե՞ Ռաուլի ոճով: Ոչ, դա Բելինգհեմի ոճով գոլ էր: Գոլերի քանակով ինձ համար նշաձող չեմ դնում։ Ես խփեցի առաջինը, ուզում եմ խփել երկրորդը, հետո երրորդը: Ես շատ բան եմ սովորում բոլորից, պարզապես ուզում եմ վայելել այստեղ ամեն օրը»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հյուսթոնում (ԱՄՆ) NRG մարզադաշտում ավարտվել է Մադրիդի «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Գոլերից մեկը խփեց Ջուդ Բելինգհեմը։