Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Ջամալ Մուսիալան բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական խաղում (1:2):
«Սա մեր առաջին նախամրցաշրջանային խաղն էր: Սա լավ էր և թույլ տվեց ինձ մտնել այն ռեժիմի մեջ։ Կան բաներ, որոնք դեռ կարող ենք բարելավել, բայց առաջին խաղում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Շատ բաներ կան, որոնց վրա կարող ենք ապավինել: Բայց մենք պետք է ավելի կենտրոնացած լինենք դարպասի դիմաց, ես պետք է իրացնեի գոլ խփելու իմ հնարավորությունը։
Մենք կաշխատենք դրա վրա: Մենք միշտ ունենում ենք հնարավորություններ, բայց պետք է սկսենք դրանք իրացնել»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ «Բավարիան» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 30-ին և օգոստոսի 2-ին։