L’Equipe. Կիլիան Մբապպեն հրաժարվել է բանակցել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է բանակցել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը 300 միլիոն եվրոյի առաջարկ է արել ՊՍԺ-ին՝ փորձելով ձեռք բերել հարձակվողին։ «Ալ-Հիլալի» ղեկավարների պատվիրակությունը, որը չորեքշաբթի Փարիզում էր՝ բրազիլացի Մալկոմին ձեռք բերելու գործարքը վերջնականացնելու նպատակով, հույս ուներ, որ կկարողանա իրենց նախագիծը ներկայացնել Մբապպեին: Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի շրջապատը հրաժարվել է սաուդյան ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններից։

Ըստ Մբապպեի շրջապատի, 24-ամյա ֆուտբոլիստը երբեք չի մտածել «Ալ-Հիլալ» տեղափոխվելու մասին:

Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականին։