Նաթան Ակեն կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Նաթան Ակեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2020 թվականի օգոստոսի սկզբին։ Դրանից հետո պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 81 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։