«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է թիմի նոր ավագը, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում իտալական ակումբի առաջին ավագը եղել է 39-ամյա դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով թիմից հեռացել է այս ամառ։
Նշենք, որ Լաուտարոն «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականից։