Իսպանացի կիսապաշտպան Իսկոն պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իսպանացին մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ և արդեն բուժզննում է անցել։
Նախորդ մրցաշրջանում Իսկոն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։