Հերբերտ Հայներ․ «Նա մեզ և Բունդեսլիգան ավելի ուժեղ կդարձնի»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է Անգլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխությունը գերմանական ակումբ։

«Քեյնը այժմ ուշադրության կենտրոնում է, նա Անգլիայի հավաքականի ավագն է և շատ գոլեր է խփում։ Նա մեզ և Բունդեսլիգան ավելի ուժեղ կդարձնի»,- Հերբերտ Հայների խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Քեյնը լոնդոնյան թիմում է հանդես գալիս 2011 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։