«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Ատալանտայի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 20-ամյա նորվեգացու համար առաջին պաշտոնական առաջարկն է ուղարկել իտալական ակումբին։ Անգլիական ակումբը պատրաստվում է 60 միլիոն եվրո առաջարկել հարձակվողի համար։

«Ատալանտան» ցանկանում է հարձակվողի համար ստանալ առնվազն 70 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Ատալանտայի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 34 պաշտոնական հանդիպում, դառնալով՝ 10 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։