«Յուվենտուսը» չի հրաժարվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու մտքից, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին կմեկնի Անգլիա, որտեղ բանակցություններ կվարի «Չելսիի» ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։