«Լացիոյի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Պեդրոն «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։