«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մոտ օրերս արագացնել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի տրանսֆերը, հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում են մոտ օրերս պաշտոնապես դիմել «Ֆիորենտինային», գործարքը համաձայնեցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ամրաբատը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է՝ ուժեղացնել հենակետային կիսապաշտպանի դիրքը։
Նախկինում ֆուտբոլիստին հավակնում էր «Բարսելոնան», սակայն ֆինանսական ծանր վիճակը թույլ չէր տալիս իսպանական ակումբին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։