Մուսա Դեմբելեն կփոխի ակումբային գրանցումը

«Լիոնի» նախկին հարձակվող Մուսա Դեմբելեն կմիանա «Ալ-Իտիֆակին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է 4 տարով։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում նա կժամանի Սաուդյան Արաբիա։

Դեմբելեի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվել է այս ամառ։ Մինչ այդ նա խաղացել է Մադրիդի «Ատլետիկոյում», «Սելթիկում» և «Ֆուլհեմում»։