«Մանչեսթեր Սիթին» այս պահին ընկերական խաղում մրցում է «Բավարիայի» դեմ։
25-րդ րոպեին անգլիական թիմի պաշտպան Նաթան Ակեն վնասվածք է ստացել, որին փոխարինեց Մանուել Ականջին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա հոլանդացին մոտ է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Անցած մրցաշրջանում Ակեն մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: