«Բավարիան» հետաքրքրված է «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մյունխենյան ակումբը սկսել է բանակցությունները, որոնց ընթացքում ակնկալում է պարզել դարպասապահի տրանսֆերի պայմանները։
«Բրենթֆորդը» ցանկացել է մոտ 40 մլն ֆունտ Ռայայի համար: Տրանսֆերի շուրջ պայմանավորվելը հեշտ չի լինի, սակայն իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»: