Սերդար Ազմունը հեռացել է Լևերկուզենի «Բայերի» նախամրցաշրջանային հավաքից

Լևերկուզենի «Բայերն» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի հարձակվող Սերդար Ազմունի վնասվածքի մասին։

Իրանցի հարձակվողը վնասվածք է ստացել Լևերկուզենի թիմի նախամրցաշրջանային հավաքի առաջին օրվա մարզման ժամանակ։ Ազմունը վնասել է ձախ սրունքը։

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ազմունը մեկնել է Լևերկուզեն, որտեղ անմիջապես կսկսի իր վերականգնումը, որի մոտավոր ժամկետները չեն հաղորդվում։

28-ամյա Ազմունը Լևերկուզենի «Բայերին» միացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» 2022 թվականի հունվարին։ Իրանցի հարձակվողը Ռուսաստանում հանդես է եկել նաև Կազանի «Ռուբինում» և «Ռոստովում»:

Անցած մրցաշրջանում Ազմունը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Իրանցու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: