«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգաի հետ պայմանագիր կնքելու մասին:
Շվեդ ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Նոթինգհեմի» հետ մինչև 2028 թվականի ամառը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերը կազմել է 15 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։