«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն նոր առաջարկ է ստացել սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը պատրաստ է բելգիացուն վճարել 50 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է մնալ Եվրոպայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը արդեն մերժել է Սաուդյան Արաբիայի երեք առաջարկը՝ ցանկանալով կարիերան շարունակել «Յուվենտուսում»։