«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Նաթան Ակեի հետ նոր պայմանագրի շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերը մոտ են համաձայնության։
Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր կկնքի: Ակեի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Նաթան Ակեն մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։