Սադիո Մանեն մոտ է կարիերան «Ալ-Նասրում» շարունակելուն

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է կարիերան «Ալ-Նասրում» շարունակելուն, հայտնում է CBS-ը:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է մյունխենցիներին առաջարկել 40 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա սենեգալցին համաձայնել է տեղափոխվել «Ալ-Նասր»:

2022/23 մրցաշրջանում Մանեն անցկացրել է 38 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։