Մարկ Բարտրան վերադարձել է Իսպանիա

«Բետիսի» նախկին պաշտպան Մարկ Բարտրան վերադարձել է իսպանական ակումբ։

32-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Բարտրան նախկինում հանդես է եկել «Բետիսում» 2018-ից 2022 թվականներին, երբ տեղափոխվեց «Տրաբզոնսպոր»: Այս տարվա հուլիսին թուրքական ակումբը խզել էր պայմանագիրը Բարտրայի հետ։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։