«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգան կմիանա «Նոթինգհեմ Ֆորեստին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա շվեդը բուժզննում է անցել և այսօր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Անցած մրցաշրջանում Էլանգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։