Հայտնի է, «Բավարիայի» 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ 20-ամյա կիսապաշտպանի օգտին քվեարկել է 46 երկրպագու։

Նախորդ մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։