«Բարսելոնան» կորուստներ է կրելու «Յուվենտուսի» հետ խաղը չեղարկելուց հետո

«Բարսելոնան» կորուստներ է կրելու «Յուվենտուսի» հետ խաղը չեղարկելուց հետո՝ գաստրոէնտերիտի բռնկման պատճառով։

Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական ակումբը փորձել է հետաձգել ընկերական հանդիպումը երկուշաբթի օրը, սակայն չի հաջողվել՝ Սան Խոսեի մարզադաշտը նախապատրաստվելու է Թեյլոր Սվիֆթի համերգներին, որոնք տեղի կունենան հաջորդ շաբաթ։

«Յուվենտուսի» հետ հանդիպման չեղարկման պատճառով «Բարսան» կստանա 2 միլիոն եվրոյից պակաս գումար։ Դա պայմանավորված է տոմսերի վերադարձի անհրաժեշտությամբ, ինչպես նաև գովազդի և պարագաների վաճառքից ծրագրված եկամուտների կորստով։

Որոշ ժամանակ առաջ կատալոնացիները հայտարարություն տարածեցին՝ հույս հայտնելով, որ չորեքշաբթի օրը նախատեսված «Արսենալի» դեմ հանդիպումը կկայանա և երկրպագուներին կոչ արեցին Լոս Անջելեսի մարզադաշտում աջակցել թիմին։

Հիշեցնենք, որ առաջին խաղացողը, ով հիվանդության ախտանիշներ է ցույց տվել, եղել է պաշտպան Ժյուլ Կունդեն: Հետո ևս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վատ զգացին, և «Բարսելոնան» չկարողացավ թռչել «Յուվենտուսի» հետ հանդիպմանը: