«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մեկնաբանել է իր տեղափոխությունը իտալական ակումբ։
«Ուրախ եմ Միլանում գտնվելու համար, այստեղ հիանալի ֆուտբոլիստներ կան»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ «Չեմ կարող ժխտել, որ վերջին շրջանը բուռն էր՝ լավ իմաստով, և ես վայելում եմ ամեն պահը: «Միլանին» միանալու իմ որոշումը կայացավ տնօրենների և մարզչի հետ երկար քննարկումներից հետո, և ես շատ գոհ եմ իմ ընտրությունից: Ղեկավարներն ու մարզիչը շատ էին ցանկանում, որ ես լինեի թիմի մի մասը»:
24-ամյա ամերիկացին «Միլանի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։