Բրազիլացի պաշտպան Ալեքս Տելլեսը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է սաուդյան «Ալ-Նասր»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«30-ամյա պաշտպանը միացել է Սաուդյան Լիգայի թիմին՝ «ՄՅՈւ»-ի առաջին թիմում 50 ելույթներից հետո:
Նա 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Սևիլիայում»՝ նվաճելով Եվրոպայի Լիգայի տիտղոսը, իսկ այժմ Սաուդյան Արաբիայում միանում է «կարմիրների» նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ալեքսին վերջին երեք տարիների ընթացքում ակումբում ունեցած ներդրման համար և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում»: