«Ասթոն Վիլան» հայտարարել է ֆրանսիացի Մուսա Դիաբիի հետ պայմանագիր կնքելու մասին

«Ասթոն Վիլան» հայտարարել է ֆրանսիացի Մուսա Դիաբիի հետ պայմանագիր կնքելու մասին:

24-ամյա եզրային հարձակվողը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից» և արդեն միացել է իր նոր թիմակիցներին ԱՄՆ շրջագայության ժամանակ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար կստանա 50 միլիոն եվրո, եւս 10 միլիոնը նախատեսված է որպես բոնուս։ Դիաբիի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։

Անցած մրցաշրջանում եզրային հարձակվողը Լևերկուզենի «Բայերի» կազմում 48 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: