Ռահիմ Սթերլինգ․ «Երբ լսեցի Պոչետինոյի նշանակման մասին, հուզվեցի»

«Չելսիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոյի գալուստով թիմը կբարելավի իր արդյունքները։

«Երբ լսեցի Պոչետինոյի նշանակման մասին, հուզվեցի։ Ես գիտեմ, թե որքան դժվար է խաղալ նրա թիմերի դեմ, նրանք միշտ տոկուն են։ Ես գիտեի, որ նա կլինի այն մարզիչը, ով կբերի այն, ինչ մեզ պետք է։

Անցած մրցաշրջանում որոշ կետերում լավ կլիներ, եթե նրա նման մեկը օգներ մեզ նախորդ մրցաշրջանում դժվար իրավիճակներում: Մենք շատ ֆուտբոլստներ ունեինք։ Իհարկե, սա երիտասարդ թիմ է, եռանդուն, այլ դինամիկայով ու տրամադրվածությամբ։ Նրանք լավ տղաներ են և պատրաստ են սովորել: Նման մարզիչ ունենալը արտոնություն է։

Թիմի ոգին բարձր է, և մենք պարզապես պետք է շարունակենք զարգանալ»,- Սթերլինգի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։