«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը բաց է ֆրանսիացի հարձակվողի բանակցությունների համար, սակայն պատրաստ է նրան բաց թողնել առնվազն 80 մլն ֆունտի դիմաց։
Ավելի վաղ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ՊՍԺ-ն ու «Չելսին»։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 80 միլիոն եվրո: