Էմրե Ջանը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Կիսապաշտպան Էմրե Ջանը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:

Ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 121 հանդիպում։