Կայլ Ուոքերը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը «Բավարիայի» վրա կարող է արժենալ 15 միլիոն եվրո, հայտնում է Sky Sports-ը:

Ակումբների միջև բանակցությունները պետք է տեղի ունենան Ճապոնիայում մոտ օրերս։ Մյունխենցիները 33-ամյա անգլիացուն կառաջարկեն երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուոքերն արդեն տեղեկացրել էր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ակումբից հեռանալու իր որոշման մասին։

Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։