Ուսման Դեմբելեն կարող է լքել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, ով նրան տեսնում է որպես Կիլիան Մբապպեի հնարավոր փոխարինող, ով ամենայն հավանականությամբ մոտ օրերս կլքի ակումբը։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։