«Ֆեյենորդը» մեկնաբանել է Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը

«Ֆեյենորդը» մեկնաբանել է Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը։

«Մեր ակումբը դեռևս զբաղված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի և մի շարք այլ ֆուտբոլիստների համալրմամբ։

Ռուսաստանցի և այլ ֆուտբոլիստների ժամանումն այս ամառ հնարավոր է, բայց «Ֆեյենորդը» ցանկանում է ֆուտբոլիստների համար ընդունելի և մրցունակ գին վճարել, ոչ ավելին։

Մենք չենք հրապարակի այն գումարները, որոնք նախկինում նշվել են լրատվամիջոցներում»,- հայտնել է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը: