Սամուել Ումտիտին միանում է «Լիլին»։
Ֆրանսիական ակումբը հայտարարել է 29-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է 2 տարով։
Ումտիտին նախկինում հանդես է եկել Լիգա 1-ում՝ «Լիոնի» կազմում: 2016 թվականին նա տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ այս տարվա հունիսին խզեց պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
Սամուելը իր վերջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լեչչեում» և մասնակցել Ա Սերիայի 25 խաղի։