Դավիդ Սիլվան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Դավիդ Սիլվան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։ Որոշումը պայմանավորված է նախորդ խաչաձև կապանների վնասվածքով, որը 37-ամյա «Սոսյեդադի» կիսապաշտպանը ստացել էր այս շաբաթ մարզման ժամանակ։ Սպասվում է, որ Սիլվայի պայմանագիրը բասկերի հետ՝ նախատեսված մինչեւ 2024 թվականի հունիսը, կխզվի։

Ֆուտբոլիստը հայտնի է նաև «Մանչեսթեր Սիթիում» և «Վալենսիայում» խաղալով։ Նա Պրեմիեր Լիգայի քառակի չեմպիոն է, Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է 2010 թվականի Աշխարհի առաջնությունում, ինչպես նաև Եվրո-2008 և 2012-ը