«Բավարիան» գալիք մրցաշրջանում դժվար իրավիճակի առաջ է կանգնելու

Մյունխենի «Բավարիան» գալիք մրցաշրջանում դժվար իրավիճակի առաջ է կանգնելու դարպասապահների հետ կապված։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթերում»։

Աղբյուրի համաձայն՝ թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը շարունակում է ապաքինվել 2022 թվականի դեկտեմբերին դահուկ քշելիս ստացած ծանր վնասվածքից։ Նշվում է, որ դարպասապահը որոշակի առաջընթաց ունի վերականգնման հարցում, ինչը գոհունակությամբ է նշվում մարզչական շտաբում։ Միաժամանակ Նոյերը հաստատ չի հասցնի վերականգնվել Բունդեսլիգայում «Բավարիայի» առաջին խաղին, որը նախատեսված է օգոստոսի 18-ին։

Նոյերի ապաքինման հետ կապված իրավիճակի պատճառով «Բավարիան» դեռ չի համաձայնել Յան Զոմմերին վաճառել Միլանի «Ինտերին»։ «Բավարիայի» մեկ այլ դարպասապահ՝ Ալեքսանդր Նուբելը, մոտ ժամանակներս վարձավճարով կլքի ակումբը: