DFB Pokal-2014/2015. «Բավարիա» – «Բորուսիա» Դորտմունդ` 1-1 (0-2) կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Գերմանիայի գավաթի 2014/2015 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից մեկը կայացավ Մյունխենի «Ալյանս-Արենա» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին երկրի դրոշակակիրները՝ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղի մասնակիցների շարքում էր և դարձավ այս հանդիպման հերոսներից մեկը: Հանդիպման 70-րդ րոպեին նա փոխարինեց Շինժի Կագավային, և ընդամենը 5 րոպե անց օգնեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին վերականգնել հաշվի հավասարությունը:

Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 1-1 հաշվով: Խաղի հաշիվը չփոխվեց նաև լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում: Ընդ որում 108-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց դորտմունդցիների կիսապաշտպան Կևին Կամպլը:

Արդյունքում՝ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը վիճարկվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, որն ավելի դիպուկ իրացրեցին ռուրյան ակումբի ֆուտբոլիստները:

«Բավարիա» – «Բորուսիա» (Դորտմունդ) 1-1 (1-0, 1-1)
1-0  Ռոբերտ Լևանդովսկի (29)
1-1  Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ (75)

11 մետրանոց հարվածաշարով՝ 0-2

Հեռացում՝ Կևին Կամպլ (Բորուսիա, 108)

Ներկայացնում ենք «Բավարիա» – «Բորուսիա» (Դորտմունդ) կիսաեզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.

⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️

https://youtu.be/q0qd_aQykFY?t=2