Բրունո Ֆերնանդեշ․ «Ես դա երազանք չէի անվանի, քանի որ դա ավելին է, քան պարզապես երազանք»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է իր նշանակումը թիմի նոր ավագի պաշտոնում։

«Հատուկ պահ է ինձ և իմ ընտանիքի համար: Ես դա երազանք չէի անվանի, քանի որ դա ավելին է, քան պարզապես երազանք: Ես մեծ հպարտություն եմ զգում։ Դա մեծ պատասխանատվություն է, բայց ես նախկինում էլ ճնշման տակ եմ եղել, երբ տեղափոխվեցի այս ակումբ: Ես կպահպանեմ նույն խաղամամարդակը և կփորձեմ հնարավորինս լավ դրսևորվել ինձ որպես ավագ»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը թիմի պաշտպան Հարի Մագուայերին զրկել է ավագի թեւկապից։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ անգլիական ակումբից։