«Բարսելոնան» ընտրել է 2023/24 մրցաշրջանի նոր ավագին։ Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո ավագը կլինի Սերժի Ռոբերտոն, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա Սերժի Ռոբերտոյին որպես փոխավագներ կօգնեն Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը: Ավագները որոշվել են ֆուտբոլիստների քվեարկությամբ Լոս Անջելեսում, որտեղ թիմն անցկացնում է հավաքներ։
Մինչ այդ Սերժի Ռոբերտոն երկու մրցաշրջանների ընթացքում եղել է «Բարսելոնայի» երրորդ ավագը։ Ավագի թևկապը նա ստացել է 2021 թվականին Լեո Մեսսիից հեռանալուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր առաջին երկու ավագները Սերխիո Բուսկետսն ու Ժերար Պիկեն էին։