«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայով, հայտնում է FootMercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է 26-ամյա իտալացու տրանսֆերը Բեռնարդու Սիլվայի հեռանալու դեպքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Անցած մրցաշրջանում Բարելլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։