«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հարձակվողին անվճար բաց կթողնի։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել անցյալ սեպտեմբերին։ Դրանից հետո նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։