Տիագո Ալկանտարան չի վերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնան» հետաքրքրված չէ «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի վերադարձով, ով ակումբի սան է, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի դիտարկում Ալկանտարայի վերադարձը։

Հիշեցնենք, որ 32-ամյա Ալկանտարայի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։