«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի գործակալի հետ, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկ են արել պայմանագրի պայմաններով նրա ներկայացուցչի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլի Ջեդան» կիսապաշտպանի համար առաջարկել է 15 մլն եվրո, սակայն մարոկացի կիսապաշտպանը դեռ պատրաստ չէ ընդունել Սաուդյան Արաբիայից ակումբի առաջարկը։