«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Դեյվ Օկոփը։
Աղբյուրի համաձայն՝ մոտակա ժամերին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ալ-Իտթիֆակի» հետ։
Հիշեցնենք, որ Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։
2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։