ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են՝ «Լացիոն» և «Ռոման»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գալաթասարայը» Պարեդեսին առաջարկել է երեք տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստը ակումբից ժամանակ է խնդրել մտածելու համար։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։